Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/108

Այս էջը սրբագրված է

Զոր մըշակեց ամրան դեղին հասկերուն
Երազանքեն ժըպտելով։
30 Շարժմամբ աճած, աղվոր, զորեղ իր մարմնեն
Արյունը խուլ դրդըչյունով կը հոսի.
— Կարմի՜ր հեղեղ, սըրտի ձորեն վար իջած —
Տափանն ու թին ներկելով
Կերթա գուղձերն ողողել.
35 Ակոսներուն մեջ զետեղել լիազոր
Կարողություն մարեգակի, անձրևի.
Թափանցել մութ ծոցն երկրին,
Իբրև ըլլար մարգարեի մըտածում,
Եվ հոն ճըռզած հունտերուն մեջ ներշընչել
40 Ուռչում մատոք և առույգ
Դարձընելով կյանք միր առջի օրոցքին,
Նոր ծաղկումի մը համար,
Եվ հոն հըծծել նախնիքներու փոշիին
Թե — մինչև ե՞րբ իր արյամբ
45 Հայ գյուղացին պիտի արտն իր ոռոգե։

Կը լըռե շուրջն ամեն իր։
Լուսնին լացող աչքերուն
Ամպերը թուխ թաշկինակներ կը դառնան․
Խավարն հոծ է, սև պատանք։
50 Հեռուն կնոջ մհոգին տարտամ կասկածով
Գիշերվան մեջ կը սպասե.
Ջուխտ որդիներն ինկած ծունկին գըգվանուշ
Հույսի մը մեջ վաղամահ, զերդ ծիածան,
Հեծկըլտանքնին կը խեղդեն։
55 ...Ահե՜ղ հանգիստ, դիակին քով արյունոտ
Կյանք մը ծաղկի, աստղի առկայծ ճաճանչներ,
Զույգ մը բիբեր, զույգ մ հոգեվարք կայծոռիկ,
Արտին մեջ շունչ մհովերու
Մեռնող սուրբի մհուսկ սաղմոսին պես տըխուր,
60 Խորշոմներուն և իր գեղջուկ լոդիկին
Ծալքերուն մեջ արևու