Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/109

Այս էջը սրբագրված է

Ջերմության մհուր, երգ մը հովեն սորվեցված,
Քըրտինբի շիթ մը սարսռուն,
Հողի բույրեր, կըծու բույրեր ծոթրինի,
65 Այլևս անդարձ, անվըրեժ, լուռ կը մեռնի՜ն․․
Ո՛չ, հանուն հայ մռունչներուն,
Թափված արյունն անմեղին չի՛ մեռնիր, Ո՛չ.․.
Վաղն հողը դուրս պիտ՝ պոռթկա
Արևուն տակ հասկեր առլի, կյանք մը նոր,
70 Նոր և հըսկա, հըսկայացած դիակով,
Բողբոջ մառույգ, գեղեցիկ,
Վաղն այս բարի արյունեն վեր պիտելլեն
Խառնըվելով ցորենին
Նոր Սերունդի կարմիր կարմիր կակաչներ,
75 Որոնց արմատը կը դըպչի, պայթման մոտ,
Վարն հրաբուխի մապագա...