Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/110

Այս էջը սրբագրված է

10. ԿԱՐՄԻՐ ՀՈՂԸ


Գրասեղանիս վըրա, սա
Սկավառակին մեջ կա բուռ մհող, բերված հոն
Հայրենիքի դաշտերեն։
Նըվեր է ան. զայն ինձ ձոնողը կարծեր
5 Սիրտն իր տըրված, առանց երբեք գիտնալու,
Թե կու տար իր պապերունն ալ միասին։
Զայն կը դիտեմ. մերթ ժամեր
Բիբերս անոր վըրա հառած կը մընամ
Լո՜ւռ և թախծո՜տ, իբը այդ հողին մեջ հուռթի
10 Նայվածքս արմատ արձակեր։
Կը մըտածեմ. Գուցե իր գույնը բոսոր
Չէ պարգևված բնության ներհուն օրենքեն,
Վերքերու սպունգ ըլլալով
Խըմած է մաս մը կյանքի, մաս մարևու․
15 Եվ իբըր տարր անպաշտպան
Կարմիր հող մէ եղած, հայ հող մըլլալուն։
Գուցե իր մեջ կը բաբախեն տակավին
Դարերը հին հին փառքին,
Կայծն ամրակուռ սըմբակներու որոնց գոռ
20 Արշավանքն օր մը ծածկեց
Հայկյան վաշտերն հաղթության տաք փոշիով։
Կըսեմ․ — Իր մեջ դեռ կապրի
Ինքնատիպ ուժն այն որ կազմեց շունչ առ շունչ,
Կյանքս իմ, քու կյանքդ, ու տըվավ,
25 Կարծես ձեռքով գիտակից,
Նույն թուխ աչվին նույն և նըման հոգիով
Կիրք մ՛Եփրատեն աոռըված,
Սիրտ մը կամշոտ, թագըստոց