Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/111

Այս էջը սրբագրված է

Ըմբոստանքի ու նաև բուռըն սիրո։
30 Իր մեջ, իր մեջ կը կայծկըլտա հոգի մհին
Հին դյուցազնի եղած փըսոր մը գուցե
Կույսի մաղվոր արցունքով.
Հյուլե մը կա Հայկեն, փոշի մԱրամեն,
Անանիայեն բիբ մը դետ
35 Դեռ աստղերու ճաճանչներով թաթաղուն,
Ազգ մը կա հոն, սեղանիս վրա ազգ մը հին,
Որ այսօր իր վերաշողշող այգուն մեջ,
Հողի բնատուր մարմնույն տակ ինձ կը խոսի,
Կ՝ոգեզինե — և աստղերու ինչպես ցանն
40 Անհունության մեջ կապույտ —
Փոշիներովն իր հրաբորբ
Հոգիս քաղցրիկ փայլակներով կոռոգե։
Ու այն ատեն լարը ջղերուս կը դողա
Սարսուռով մհորդ, ա՛յն սարսուռով՝ որ մըտքին
45 Հերկերուն վրա ավելի՝
Ըստեղծիչ է քան գարնան հովն արփագաղջ։
Ու կը զգամ անցքն ուղեղես
Նոր հուշերո՜ւ, հոգիներո՜ւ դեռ կարմիր
Խոր վերքերովն իրենց, վրեժի՝ շըրթունքներ․
50 Եվ այդ հողն, այդ փոշին, զոր ես կը պահեմ
Այնքան սիրով՝ որքան հոգիս պիտ՝ չըներ
Եթե մարմնույս աճյուններն
Օր մը մահեն վերջ հովերուն մեջ գըտնար.
Այդ պանդուխտ մասն Հայաստանի, մասունքն այդ
55 Մնացած մեր հաղթ պապերեն,
Բըժժանքն ու ձոնն այդ կարմիր,
Սիրտըս սեղմած մագիլներով անծանոթ,
Երկինքն ի վեր, գըրքի մը վրա, թանկագին
Ժամու մը մեջ ժըպիտներու, սերերու,
60 Կամ քերթվածի մը ծընած վեհ վայրկյանին
Զիս հապըշտտպ կը մըղե
Մերթ լալու, մերթ մռընչելու,
Եվ զինելու բռունցքըս, հոգիս բռունցքիս մեջ։