Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/112

Այս էջը սրբագրված է

11. ՀՈՐՍ ԲԱՆՏԻՆ ՄԵՋ


Դեռ փոքր էի․ եկա քեզի մինավոր,
      Մութ զընդանիդ մեջ այցի։
Մայրս հիվանդ էր. կը շըրջեի ե՜ս ազատ
      Մեջտեղ բանտի և մահճի։

5 Լուր տըվին քեզ եկար առջևը դըրան
      Վանդակապատ՝ որ — ոճի՜ր —
Կը բաժներ մեր ողջագուրումը կըղկաթ։
      Եկար անխոս, վըշտակիր։

Ո՜րքան նիհար էիր և ո՜րքան աչքերդ
      10 Ծարավ էին արևու․
Մորուքիդ տակ, կարծես ոսկրի վրա բուսած,
      Ո՜վ հայր, մեռել մէիր դու։

Նըշմարելուդ պես զիս ժըպտիլ ըսկըսար.
      Բայց այդ ժըպիտը բարի,
15 Այդ սուտ ժըպիտն էր նունուֆար մը ծաղկած
      Լըճի մը վրա արտոսրի։

Կարկառեցիր սև վանդակին ետևե
      Շըրթունքներդ իմ շըրթներուն.
Բայց իրարու անոնք, ավա՜ղ, չըհասած՝
      20 Մեր համբույրին դողդոջուն՝

Նույն ժամանակ եղան օրրան և դադաղ։
      Ո՜հ, պիտի ո՜րչափ քեզի