Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/114

Այս էջը սրբագրված է

Արևուն բորբ հոսանքներուն դեմ գոցված,
       Ո՛վ երակներ ազազուն։

Տեսա՝ որ ձեզ հետ, ձեզի հետ սուզեցան
       Եղեռնի մեջ, արտալած,
55 Սուրբերն ամե՞ն կրոնքի, ամե՞ն շուշաններ
       Եվ Հիսուսներ թըքնըված։