Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/116

Այս էջը սրբագրված է

Կրայի մը պես՝ որուն աղիքն իր կոտրած
       Պատյանին դեռ կը կըցվի։

25 Եկո՜ւր, որդյա՜կ, հայրենի տունըդ շենցուր.
Դուռն են կոտրեր, մառաններն ո՛ղջ դատարկեր,
Կը մըտնեն ներս լուսամուտեն ջարդուփշուր
       Գարնան ամբողջ ծիծառներ։

Այն բազմաթիվ հոտեն, գոմին մեջ, եղո՜ւկ,
30 Մընացեր է խոյ մը մի այն քաջարի՝
Որուն մայրն օր մ՛ — հիշե՛ որդյակ — դեռ գառնուկ
       Կերավ ափիդ մեջ դարի։

Թեփով բրընձի և առվույտով պատվական
Սընունդ կու տամ արդ անոր պերճ դըմակին.
35 Տոսախ սանտրով կը սանտրեմ բուրդն աղվական.
       Ան զոհ մըն է թանկագին։

Դարձիդ պըճնած վարդերով գլուխն իր համակ՝
Պիտի մորթեմ կյանքիդ համար ծաղկատի․
Իր արյան մեջ պիտի լըվամ, քա՞ղցր որդյակ,
       40 Ոտքերդ հոգնած պանդուխտի»։