Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/119

Այս էջը սրբագրված է

55 Երթա՜նք, երթա՜նք»։ — Ո՛չ, ո՛չ, հեռու՞. թողեք զիս․
Կը ծաղրեմ կյանքն. ինչ կառչեցաք հոգիիս։
       Կուրանամ հա՜յրս․ այո՛․ — դե՞ռ։
Թողեք մեծնամ, հըսկայանամ մըտքիս հետ․
Կոկորդըս մի՛ թողուք բնության խընկավետ
       60 Կաթն՝ որ Աստված է կրթեր,

Երբ կը խըմեմ, դըրած կըզակս հորիզոնին,
Երկրնքի լայն դաշխուրանեն բոց գինին,
       Բերք աստղերու ողկույզին,
Ո՛հ, մի ընեք ձեր խոսքերովը լեղի՝
65 Այդ վերացնող սուրբ ըմպելին ժանտ լեղի․
       Շըրթունքներս հո՜ն կը սուզին։

Երբոր սըրտիս ըսկիհին մեջ լեցուցած
Ճառագայթներ և ծաղիկներ և Աստված
       Օվկիանոսներ, հերոսներ,
70 Երբ այդ տիտան տարըրներով կը շաղվեմ
Մարդուն համար Օրհնըված հացը վըսեմ,
Մի խորտակեր, անգութնե՛ր,

Սեղանիս վրա սըրտե սկիհն այդ լեցված՝
Տակավին, ո՛հ, առեք կերե՜ք մ՝իսկ չըսած։
       75 Թողեք աստղե՜րը ափեմ։
Կարկնիս մեկ ծայրն հաստատեցի կորովով
Հավերժորեն խաչված Սերին վրա՝ մյուսով,
       Որպեսզի Մա՛րդը չափեմ։

Մի՛ վերցըներ — այդ արարք մ՝է անպիտան —
80 Անոր դողդոջ մեկ սըլաքեն Գողգոթան
       Մյուս սըլարեն Մարդկությունն։
Այսպես, արփվույն տակ, Աստուծո հանդիման,
Ըրած Բնությունն ինձ մայր, Անհունն՝ օրորան,
       Թողե՜ք, թողե՜ք զիս խոկուն։