Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/120

Այս էջը սրբագրված է

14. ԾԵՐ ԿՌՈԻՆԿԸ


Գետափին վրա, կըռունկներու շարքին մեջ,
Ան իր գըլուխը ծռեց,
Դըրավ կըտուցը թևին տակ, ու ծեր, խոնջ,
Նվաղկոտ բիբով ըսպասեց
5 Իր վերջին սև վայրկյանին.
Երբ ընկերները ա՛լ մեկնիլ ուզեցին՝
Ան չըկըրցավ անոնց թռիչքին միանալ,
Հազիվ բացավ աչքն ու դիտեց օդին մեջ
Խըմբակին չուն՝ որ կերթար
10 Երդերեն վար կըրկռալով
Հանձնված լուրեր, բարևներ,
Եվ արցունքներ պանդուխտի։

Ա՜հ, խեղճ թըռչուն, այդ դալկահար գըրկին մեջ
Աշնանային ցուրտ լըռության՝ կը մեռնի։
15 Փու՜ճ Է այլևս երազել
Գարուն մհեռուն, գաղջ հոսանքները օդին.
Ճախրող թևին տակ զորեղ,
Կամ սրունքներով ջըլեբաց
Անցքը պաղուկ առվակներե, մեծ վըզին
20 Մըխըրճումները շամբերուն մեջ կանանչ,
Փուճ Է այլևս երազել։
Թևերը հայ կըռունկին
Ա՜լ հոգնած են ճամբորդելե։ Ան եղավ
Հավատարի՛մ սըրտաճըմլիկ պաշտոնին,
25 Փոխադրեց շա՜տ արցունքներ,
Ո՜րչափ հարսեր իրենց սըրտերն հըրատապ