Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/121

Այս էջը սրբագրված է

Իր քընքշական փետուրներուն մեջ դըրին,
Ո՜րչափ մայրեր և որդիներ բաժնըված
Անոր թևերը բեռցուցին համբույրով...

30 Արդ սարսուռով մ՛օրհասի
Ան վըրայեն կը թոթվե
Մեծ վիշտն Ազգի մը նըժդեհ,
Ուխտեր հանձնված, լացեր գաղտ
Նըշանածի մոր տեսավ ա՛լ իր հետին
35 Վարդի թոշնումը դեռ բընա՛վ չհամբուրված,
Տըրտում օրհնենք մը մամու,
Սերեր, իղձեր, կարոտներ
Ա՛լ վըրայեն կը թոթվե։
Եվ գետափին գորշապատ
40 Ամայության մեջ բանալով վերջին հեղ
Հոգնած թռիչներն ուղղաբերձ՝
Հայ բլուրներուն, գյուղերուն վրա կիսավեր,
Կըրկըռոցովն օրհասի
Գաղթումը ան կանիծե՜։
45 Եվ կիյնա, լուռ: Խիճերուն վրա գետափին
Կորոշե իր գերեզմանն,
Ու մըխելով կըտուցն հիր
Քարի մը տակ, բընակարան դոդոշի,
Քարշ ձըգած վիզն իր ճապուկ,
50 Ալիքներուն երգին մեջ
Դողով մը վեհ կը մեռնի՜...

Հոն օձ մոր լուռ, երկա՜ր ատեն, կը դիտեր
Այդ ճըգնաժամն ակընկառույց բիբերով
Գետեզրեն վեր կը սողա
55 Ու վրեժն մհին օրերու,
Վատ ոստումով մհապըշտապ
Անոր մեռած պարանոցին կոլորվի...