Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/122

Այս էջը սրբագրված է

15. ՀԱՅ ԲԺԻՇԿԸ


Բարեկամիս՝ տոքթ. Ռ. Պազարճյանին

Իրա՞վ․ գիտե՞ս ըսպաննել Մահը, խեղդել
Ոսկըրներու, ջըղերու մեջ, զետեղել
       Գլուխդ հեգերուն խոթ կուրծքեն.
Հանդուգն գործ՝ ուր կա վըտանգն ահարկու
5 Խաբված սիրո ըմբոստության դիպելու,
       Կամ հյուծախտի մը հորձքին։

Գիտե՞ս համրել բաբախումները սըրտին,
Կյանքին քայլերն՝ որոնց ներքև կը թափին
       Մեռած կրակներն այտերե։
10 Հին սուրբի պես դու բարի ես և կարո՞ղ․
Զերդ մանգաղված կակաչներու ինկած շող
       Սիրտըդ վերքե՞ր կհամբուրե։

Արդ, եկո՜ւր, ո՜վ եղբայր, ծընած՝ չըգիտեմ
Արգանդեն ո՜ր հղի վարսամին լուսադեմ։
       15 Եկո՜ւր, թռիչքիս վրա զերդ ճայ՝
Քեզ պիտ՝ տանիմ Աշխարհ մանհո՜ւն գերեզման,
Որուն վերև կախված արփին, լուսընկան
       Դամբանի միշտ կըլլան շահ։

Հոն հյուղե հյուղ տըրտում քալես պիտի դուն՝
20 Բանալով խուլ ողբի դըռները զաղփուն.
       Վերմակներե դուրս՝ նիհար
Թևեր քեզի պիտ՝ երկըննան վերամբարձ.