Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/123

Այս էջը սրբագրված է

Պիտի շողա մըրոտ խըրճիթը հանկարծ
       Իբրև ոսկվո հանք մըլլար։

25 Ու առջևդ հոն պիտի տեսնես մահահոտ
էակներու գալարվող կույտ մհիվանդոտ,
       Թաց խորշերու մեջ՝ տըժգույն
Դեմքեր վըտիտ, բիբեր ջերմի վառարան,
Որ փոխանակ արեգակին կը տեսնան
       30 Հըրդեհն իրենց գյուղերուն.

Լանջքեր վիրոտ, վիրոտ սըրտեր՝ լի արդար
Վըրեժներով, սարսափներն խելագա՜ր,
       Ճակատներ՝ ուր թըշնամվույն
Անարգ սուրերը կարձակեն բոց և ահ,
35 Հոն կը գըրեն — ըստ կամքի — կյանք, վաղը՝ մահ,
       Ճակատագիր անկայու՜ն...

Ջարդված կողեր՝ որ կը դողդղան սվիններեն՝
Ինչպես եզ միր անդեորդին խըթանեն.
       Ցուրտի, սովի մեջ՝ դեղին
40 Ծյուրախտ թոքեր, աղիքներ չոր ու ցամքած՝
Որոնց միջև Քաղցն, երիղորդ մարմնաքանց,
       Կը քաջե մորթը ոսկրին։

...Ահա — ո՜վ վրեժ — եղբայրներուդ այս անվերջ
Քայքայումին առջև՝ սըրտմիտ, հոգվույդ մեջ
       45 Խեղդած պաշտոնդ, ընդվի՜զ, վե՜ս,
Շանթի նըման՝ որ կերկըննա պողպատին,
Գուցե՛, գուցե՛, ո՜վ եղբայր, դու մոլեգին
       Նըշտրակին տեղ սու՜րն ուզես։