Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/124

Այս էջը սրբագրված է

16. ԼՎԱՑԱՐԱՐՈԻՀԻՆ


Կոտորածի տարին այրի մընաց ան։
       Հասարակաց փոսերուն
Մեջ ամուսինն իր կը հանգչի... կը նիրհե
       Տունն իր փոքրիկը սիրուն։

5 Օտար հարկի տակ, ձյուն ձըմռով, դեռ կանուխ,
       Ճրագին մըխոտ լույսին տակ,
Ան կը լըվա, տաշտին առջև, կը լըվա՝
       Սոթտած թևերն ըսպիտակ։

Դեռ մանկամարդ է և աղվոր, դեռ իր սև
       10 Վարշամակին տակ ունի
Կըրքոտ աչքեր զինված սուգին, ժույժին դեմ,
       Պատերազմող մը գաղտնի։

Սըրտին մեջ նորբ Յաղթահարել չէ կըրցած
       Մայրությունն իր կուսության.
15 Մարդը սիրո կը հրավիրե, աղան՝ կաթի
       Իր մատղաշ ծոցը բուրյան։

Բայց կը լրվա՜։ Հանուն պատառ մը հացի
       Հանուն միակ իր որդվույն
Ապագային՝ ան կը դավե հասակին
       20 Վարդերու թարմ հեստությունն։

Առանձին է գետնահարկին մեջ խոնավ,
       Իր վրշտին հետ առանձին,