Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/125

Այս էջը սրբագրված է

Մազերն արձակե սանդալներն իր՝ ոտքերուն,
       Մերկ թևին վրա՝ երկու ձին։

25 Կաթսային դեմ, կաթսան գըրկող բոցին դեմ,
       Փըրփուրին մեջ օճառի՝
Ուրիշներուն աղտին ըսպաս կը դընե
       Սիրտն որբ, մարմինը՝ գերի։

Եվ մինչդեռ գորշ շոգիին մեջ լըվացքին
       30 Կը ծըծեն թույն իր օրեր,
Եվ գլուխը սև (զոր պսակեցին ամուսնույն
       Շիրմին բուսած եղիճներ),

Այդ սևուկ գլուխը խոնարհած կոնքին վրա,
       Մինչ ամբողջ օրը լըռին
35 Ինք կաշխատի և կընե կաթը՝ բեղուն՝
       Քըրտինքներովը ճակտին։

Անդին, մինակ, իր երեխան արթընցած
       Օրոցքին մեջ, անոթի,
Կու լա, ողի՜կ ողի՜կ կու լա, և հուսկ խոնջ
       40 Նույն իր լացով կը խեղդի։