Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/126

Այս էջը սրբագրված է

17. ԱԼԻՇԱՆԻ ՇԻՐՄԻՆ ԱՌՋԵՎ


Ա


Քեզի եկա՝ իբր ուխտավոր մը հոգնած,
Որ կը գըտնե հուսկ փոխարեն իղձերուն
Շիրիմ մը՝ հոն ծընրադրելու սիրտը բաց,
Եվ խոկալու, համբուրելու լույս աճյուն։

5 Հոս կը նընջե՜ս, Քեզ կը պատե լըռությունն.
Օվկիան մես՝ զոր կը ծածկե այդ պատանք․
Կարմիր հըրդեհ մոր մոխրի տակ կառնե քուն,
Հոս կը նընջես. ինչպես հըրատն ամպին տակ։

Որթի ճյուղերն և ուռիներ տըխրամած՝
10 Դեռ արձագա՜նգը քընարիդ կը պահեն.
Հովեն՝ կողբան շիրմիդ չորս դին կամ լըռած
Շեշտեդ մնացորդ մը դարձյալ քեզ կը բերեն։

Շուրջըդ ծավի Ադրիականն հար կու լա,
Ուրկե վիհեր լափեցիր դու մըտածման․
15 Սուրբ աճյունիդ սափորն է այդ ծովն հիմա,
Մինչ լայն ճակատիդ լայն օրորոցն եղավ ան։

Ո՜չ. մարդըս չէ, լոկ բնությունն է՝ որ հանճար
Մօրրել կըրնա, վերջը պատանքն իր ըլլալ.
Տիեզերքն ունի իր մարգարիտը անճառ՝
20 Որուն կու տա մարդ պահ միր ծոցն հյուրընկալ։