Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/127

Այս էջը սրբագրված է

Բ


Վենետիկն իր պալատներով մարմարե
Կը ձըգե վրադ ըստվերն իր լայն, միամած,
Բուրդի մը պես՝ որուն ներքև կը նիրհե
Արծիվն՝ ամփոփ՝ արևն հոգվույն մեջ բանտած։

25 Քաղաքն այդ խաժ ալիքներուն երեսին
Ցըցված կայմին ծայրն Է նավուն ջըրասույզ,
Արյունաթորմ ծըվենն Է ան խլայի մհին,
Տոժի մը գանկն է՝ իր փոսեն ինկած դուրս։

Դու ներշընշված, ահ, այդ անգին ծըվենեն՝
30 Ժողվեցիր ծվենքը Աշխարհիդ խլաներուն՝
Փըլուզներու, փոշիներու ներքևեն,
Եվ ծայրերեն քըղանցառու ցախերուն։

Ժողվեցի՜ր, վազք մառնելով դեպ խըլված Փառք,
Բիբդ արցունքոտ, սիրտդ օվկիան՝ վիրամած,
35 Եվ սըրբեցիր՝ զանոնք ըրած դաստառակ՝
Աչքդ ու աչքե՜րը Սերունդին կեղեքված։

Քողեն մութի, մոռացումի, լըռության
Հանեցիր մեր դափնիներու թերթերն հին,
Եվ դընելով զանոնք երգի մը վրան՝
40 Առե՜ք, ըսիր, վիրածոր շողն Անցյալին։

Ծըռած՝ սըրտին հայ՝ սերտեցիր ու դարձար
Յուրաքանչյուր խորքն անկյունի և ծալքի.
Իջար անոր ամեն անդունդն հըրավառ
Եվ քըրքընցիր ճընշըված խորշն արցունքի։

45 Ո՛հ — Աստվա՜ծ իմ — ի՜նչ ըղեղ էր ատիկա,
Որ Տիեզերքին քամեց երակը համայն.
Հենած մարդուն, ճառագայթին, խաչին վրա,
Գըրկեց Այրին՝ զոո կը կոչեն․ Հայաստան։