Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/128

Այս էջը սրբագրված է

Գ


Արծի՜վ, որ մռայլ ամպերն հրեղեն բիբերով
50 Խորտակեցիր, մութին սառերն հալեցան.
Արծի՜վ, որ մեր հոգին կարշնեղ ճապուռով
Բարձրացուցիր, լափեցիր մեր ապագան։

Ջինջ հայլի մես՝ ուրտեղ ամեն մարդ կըրնա
Գըտնել դիտել պատկերն իր ճիշտ, հարազատ.
55 Նըվագներուդ մեջ երբեմն ես քրիստոնյա,
Զինվոր երբեմն, երբեմըն մոգ, միշտ Սոկրատ։

Եվ քու կյանքիդ ու երգերուդ մեջ ամեն
Դու բանաստեղծ Նահապետն ես հոգեհմա.
Բորբ Արշալույս մես որ կելլա օվկիանեն,
60 Ամպեն, մութեն՝ կը սըփռի Մարդուն վրա։

Այն արշալույսն որ իր մտածման հետ անանց
Սև սըքեմով մամբողջապես պատված է․
Եվ բոցե գլո՛ւխը սև գրտակ մէ դըրած.
Գիշերվան մեջ երկինքն և էլ չըքնաղ չէ՞...


Դ


65 Մինչ այդ կըլլա օրե օր շիթըդ լույսի
Սա ջուրերեն անգի՜ն, անգի՜ն լեռներեն.
Մինչ սերմիդ հունձքն ալիք ալիք կը նազի,
Եվ արյունով, լացով խայրի կը կապեն։

Դու կը նընջե՜ս, վինըդ՝ բարձ, փառքըդ վերմակ,
70 Ըստվեր կընեն վրադ դափնիները շուրջի․
Եվ խաղաղ քունըդ կը հըսկե Հիշատակ.
Դու կը նընջե՜ս, իբրև ծըննդյանդ օրն առջի։

Ամեն նոր դար նոր պիտ բերե քու անուն,
Եվ դու դարձյա՛լ պիտի ծընիս... սըրտի մեջ,
75 Ո՛հ, ո՛չ. երբեք չըվախճանիս պիտի դուն,
Զի կապեցիր կյանքդ արևո՛ւն հետ անշեջ։