Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/129

Այս էջը սրբագրված է

Օր մը, գուցե, նույնիսկ քունե՞դ ալ զարթնուս՝
Երբ հայ ճամբորդ մ՝եկած դրախտի Երկրեդ՝ ա՛լ
Ժըպիտ բերե քեզ՝ արցունքի տեղ անհույս.
Օր մը, գուցե, զարթնուս նույնիսկ քունեդ ալ։

Եվ իցի՜վ թե. դեռ պետք ունի Հայր քեզ.
Հայը հյուղին, բանտին, վըշտին, խավարին․
Հայն որ՝ անգետ՝ կը սայթաքի աղեկեզ,
Եվ Հայն որ՝ նենգ՝ կը սայթաքե մոլեգին։

Տե՞ս, կը սպասենք ամպածըրար, տըխրունակ․
Եթե դու չես կըրնար գալ գեթ ղըրկե մեզ
Րաֆֆիեն խոսք մը կազդուրող, լուսարձակ,
Կամ սիրո ցոլք մ՛Աբովյանի սըրտեն հեզ։

Խոսե՛, հոգվույս շողի, հույսի բառ մհետին
Թող ցայտե գանկըդ որ անհուն աշխարհ մէր․
Միթե սափորը դատարկված վարդաջրին
Բուրումի հետք միր կողերուն չի՞ պահեր։

Բայց կը լըռե՜ս, ո՞վ մըտածման դու հըսկա՝
Որ սփինքս դարձար երազիդ հետ, անձանձիր,
Ա՛լ չես խոսիր, մատը փառքի բերնիդ վրա
կարծես կըսես խաղաղ ճակտով․ «Հեռացի՛ր»։