Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/13

Այս էջը սրբագրված է

1. ՄՈԻՍԱՅԻՆ


— «Թևերս, ուղիղ դեպի բարձունքըդ վըսեմ՝
Քնարըդ կուզեն, կուզեն քընարդ. երկընցո՛ւր։
Կը տրոփե մեջս երգերու սաղմն․ կը սպասեմ,
Ե՞րբ պիտ տըրվի անոր ծնուցիչ քու համբույր։

5 Երգե՜լ կուզեմ, թող սարսըռա բընությունն
Մատերուս տակ, ինչպես մոր ծիծն հոլանի
Մանկան առջի բընազդական դըպչելուն,
Եվ կյանքը թող շըրթունքիս վրա լուծանի։

Երգե՜լ կուզեմ. որոտներն ի՞նչ կըսեն մեզ,
10 Կառնե խոսք մհովն ամպեն, հովեն ալ ջաղաց,
Բա՜ռ ունի աստղն. երգել, երգե՞լ կուզեմ ես,
Զի կը խոսին երգով Բնությունն ու Աստված։

Կուզեմ ծովուն հետ սիրտ սըրտի ես հարիլ,
Իմ անհունիս մեջ այդ անհունը թաղել,
15 Բուռն իղձն ունիմ մըրըրկին հետ մաքառիլ,
Եվ գլուխս՝ Էին գաղտնիքներուն դեմ բախել։

Գըրված է Սերն՝ վարդին, Հավատքն՝ աստվին վրա,
Զանոնք հեգել կ՛ուզեմ քնարի շըրթունքով,
Կուզեմ բնությունն Հորինել քող մը ծաղկյա՝
20 Մտածման ամեն ձև իր ներքև քողելով։

Տո՛ւր, ո՛վ Մուսա, տո՞ւր այդ քընարըդ բըռնած,
Պիտ՝ իմին սիրտս, իմին աշխարհս ըլլա ան՝