Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/130

Այս էջը սրբագրված է

18. ՋԱՐԴԸ


(1895—1896)


Ա


Հրամա՜նը, օ՜ն։ Քարոզին մեջ Պիլալի
Կը ցըցե Ոխն ահա ցուլի եղջյուրներ.
Մըզկիթներու բակերուն մեջ ժիրաժիր,
Մահակներն ա՛լ կը հըղկըվին, կը հյուսվին
5 Խարազանները թունավոր օձերով.
Յաթաղաններն հատու են.
Եվ Ալիսի ու ճորոխի, Եփրատի
Ափունքներուն վրա դահիճները կըկզած
Կը հեսանեն կայծքարերով կացիններն․
10 Հրամա՜նը, օ՛ն։ Ա՞լ բավական է մեծցավ
Արծիվներու համբույրով
Թորգոմ վիշապն օրոցքին մեջ Մասիսի,
Եվ բավական է՝ որ իր վեհ գոռումով՝
Սան — Ստեֆանի և Պեոլինի հողին վրա՝
15 Թըմրած սըրտերն համակրության խըթանեց,
Եվ վերքերն իր կորյուններուն շըղթայված
Թըվեց թըվովն աստղերուն։
Արդ կը տեսնե՞ր ճիրաններն իր լուսաբուխ
Որոնց խըրած տեղերն հերձ
20 Կը ճեղքըվին արշալույսներ, արևներ.
Նոճիներուն մեջ Վոսփորի կը լըսե՞ք
Սև մրըրկումները վիթխարի իր պոչին...
Հրամա՜նը, օ՜ն։

Օր մը սև,

(Այն օրն աստղերը ամբողջ թույն կաթեցին.