Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/131

Այս էջը սրբագրված է

Եվ բուրեցին ոսկրի հոտ
Վարդերն ամեն հովիտներու) — օր մը սև,
Եըլտըզ — Քյոշկի անկյուններուն մեջ սընած՝
Սուլթանական գանկե դուրս,
Որջին բերանը լըրտեսող գայլի պես
30 Այդ սև հրամանը պոռթկա՜ց․․․


Բ


Լա՛ց, Հայաստա՜ն. ո՛վ թըշվառ կին, ու փետե՛
Վարսերըդ սև․ այդ գըլխուդ վրա դըրժըված
Ցանե տաք տաք մոխիրներ։
Լա՜ց, ու պատռե ծիծերդ ըզմեզ մեծցընող
35 Երակներեդ թող հոսի թույն մ՝ոխության
Ու Թեյմըզի, Հըռենոսի, Վոլկայի
Ակերն ամբողջ լեցընե ժահր, սևցընե,
Զի հոն լվացին քեզ դատող
Պիղատոսներն իրենց ձեռքերն ու հոգին,
40 Երբ հույսերուդ Արշալույսին տակ բոսոր,
Առանց խըղճի, ամոթի,
Քեզ նյութեցին խոր լըռությո՜ւնը մատնիչ։
Լա՜ց, — ավասի՜կ կը տեսնեմ,
Որ քու սա նեղ վայրկենիդ
45 Բարեկամներըդ քայլերնին կը դարձնեն․
Եվ ճակտիդ դեմ փակելով
Դեսպանական իրենց դըռները՝ կընեն
Սեմերեն ներս, նույն քու մահվանըդ վրա
Ճառեր ծափով ընդունված,
50 Ծըրագիրներ համակիր
Որոնք հետո տապանագիրըդ եղան։
Քեզ կը թողուն մինավոր
Մինչ կ՝ամպոտին հորիզոնները չորս դիդ,
Եվ լռության մեջ ճամբաներուն կը լըսվին
55 Կըճըրտումներ ակռաներ ու թաքթաքուր.
Հազար բուեր ճամբա կելլեն դեպի քու
Սարերըդ սև, և գուժկան