Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/133

Այս էջը սրբագրված է

Կը թողուս լո՞ւռ, անկարեկի՞ր,
Եվես ահա կը նըշմարեմ՝ որ անոնք
Որջերեն դուրս ազատ ճամբուն վրա կ՞ոստնուն։
Միսի գըրգռիչ ախորժակեն կանշըված՝
95 Կը հավաքվին ոհմակ ոհմակ, ոռնաձայն․
Իրենց գըլխուն աստղերն ամբողջ կը դեղնին․
Եվ կակայներն հազարավոր բլուրներու
Սարսափահար բաժակներնին կը փակեն։
Արյունի քաղցն ու հին փափաքն ավերման
100 Թևերն անոնց կը սոթտե,
Թևերն անոնց կը զինե․․․
Կը հալածեն Հայորդիներն անպաշտպան,
Հայորդիներն որոնք հազիվ վերցուցած
Իրենց գըլուխն աշխատանքի կարկահեն՝
105 Ըղեղներնուն մեջ կըզգան
Սայլերը տաք գընտակին․
Կը բարձրացնեն ճիշը կյանքի ծարավուտ․
Եվ զոհական եզներու զերդ խումբ մօրհնյալ՝
Որոնց մինչև գոմը հասած է հըրդեհն,
110 Ուղեկորույս, խոլագոչ,
Կըթոտ ծունկով, բիբերով դուրս կըկոցված,
Կը փախշըտին շըփոթ, թասուն, հուսահատ․
Մահվամբ լեցված նայվածքով,
Սերեր, կիներ, տըղաներ,
115 Արձակ մազով, ձեռքերնուն մեջ սանդալնին,
Փողոցներն փողոց, լեռնե լեռ, մոլոր,
Կյանքի՜ն, կյանքի՜ն, քաղցըր կյանքի՜ն կը վազեն։


Դ


Հոն, կը տեսնեմ քեզ, ո՞վ վայրագ դու Ոգի․
Անզեններուն, տըկարներուն ետևե,
120 Մըրըրկելով փլատակներուն մեջ փոշին,
Ճերմակ ձիուդ վըրա դեռ քեզ կը տեսնեմ․․․
Ապարոշիդ մեջ կանանչ,
Իբրև իժի ծըվարում․