Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/135

Այս էջը սրբագրված է

Երեխաներն իրենց մոր սև ծամերով,
Ու մեր հարսերն հարաշխատ,
160 Վավաշ կըրքով մընդգըկած,
Ջըրհորներու պարաններով կը սպաննեն.
Եվ կը զոհեն ո՜վ գիտե ի՞նչ չար դևի
Տաճարներու ցուրտ սյուներուն փաթտըված՝
Սուրբ կուսաններն հերարձակ,
165 Իսկ արտերուն, ա՜խ, արտերուն մեջ չըքնաղ
Ուր Հայուն կյանքն արև՞ կըմպե և արևն
Հոգիին մեջ կը մեռնի՝
Վաստակաբեկ դիակներով կը կանգնեն
Գողգոթանե՜ր, Գողգոթանե՜ր սըրբազան,
170 Եվ բոլորն ալ, լի գա՞նկ միրենց ձեռքին մեջ՝
Միահամուռ կը խըմեն
Արյուն ծերի և մանկան,
Արյուն կընոջ, և արյունն
Արարատին վըրա խալված Հիսուսին։
175 Ու կը կրկնեն դեռ ագռավներն հարատև,

— «Հառա՜ջ, հառա՜ջ»։

Ո՜վ բարբարոս դու Ոգի,

Այս Սասունն է, Տավրոսն է այս, Պրոպոնտոսն,
Ամենայն տեղն՝ ուր Հայն հունձքին մեջ կանգուն
180 Հակճիորս միշտ գալուստիդ
Կը խընամե գուցե գարին վաղորդյան
Ձիուդ որուն սըմբակին տակ կը դառնա
Կյանքն հող և հո՞ղը մոխիր։
Ա՞լ տըրորված՝ իր վազքին տակ կը կաթեն
185 Վարդերն արյուն, և ողկույզներն արտասուք,
Իր գոռ դափրերն անտարբեր
Ինկածներուն գանկերուն մեջ կը ճըխան,
Ա՛լ կը մաշին պայտերն ոսկրի փըշրումեն,
Եվ իր բաշին վրա կարմիր
190 Անգըղներն հիռ կը դառնան․․․
Այլևս ահա ամեն ինչ