Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/136

Այս էջը սրբագրված է

Փըլատակ է, կողոպուտ է, դիակ է,
Որոնց վրա կը փաղփի
Հըրդեհն աչքէն արյուն ու բոց հոսելով.
195 Հըրդեհն (իսլամ ցեղերու հի՛ն վըրիժակ)
Վարսերը շուրջ կը թոթվե
Եվ վիշապի մըռունչներով կը վազե
Կալերեն գյուղ և գյուղերեն քաղաքներ.
Երկար թևեր բոցերու
200 Տուն տուներու կը շըղթայեն, կյանք՝ կյանքի,
Ու ամեն տեղ, մոխրին վրա
Մեր պըղծըված Պատիվը լոկ կը սպառնա․
Բոցերուն մեջ զերդ շեկ Ոգի մը կանգուն
Կը մըռընչե, և մըռունչով կը պոռթկա
205 Դեպ արևու համբույրին՝
Վըրեժի սերմն անդրանիկ,
Մինչ ոտքերուն ներքևե
Խանձումն ու հոտը մարմնի
Մեր սեմերեն, օրոցքներեն դեպի վեր,
210 Դեպի երկինք կը ճենճերին՝ որոնց դեմ
Իրենց պինչերը բացած՝
Ալլահն ամպին մեջե, Սուլթանը ցեխին
Հոտոտելով փոխն ի փոխ՝
Կը ժըպտին հաշտ իրարու,
215 Ու Եվրոպան դեմքն իր ետև դարձուցած
Կոպերը թաց կը շըփե —
Մեր ծուխեն աչքն իր բոզի
Կըսկըծելո՜ւն համար լոկ։


Ե


Կեցի՜ր, կեցի՛ր, ո՜վ բարբարոս դու Ոգի,
220 Ելլեսպոնտի եզերքին վրա ա՛լ կեցի՛ր.
Սա սև ժայռին՝ ուր ծովն իր բանտը կու լա,
Թող ձիգ խըրտչած Մեռնողներուն հռընդյունեն՝
Գերմարդկային գութի մ՝ահեղ սարսուռով՝