Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/137

Այս էջը սրբագրված է

Իր պինչերեն, իր բաշերեն, ագիեն
225 Բոլո՜ր, բոլո՜ր մեր արյունները թոթվե։
Կետի՛ր ու հեղ մը հետքիդ վրա ընկըրկե՛,
Տե՛ս. ավասիկ ամեն ինչ
Կը գալարվի, կը ճարճատի, կը մեռնի,
Ծուխ է, մոխիր և ավեր։
230 Արյան ծովու մ՝ալիքներեն կը ծըփան
Մարդու ահեղ դիակներ,
Դիակ կույսի, դիակ աստղի և վարդի,
Դիակը մեր Ազգին և մեր Աստըծույն.․․
Տե՜ս․ Աճյունի, արյունի
235 Կարմրածուփ լույծ անապատ մ՝է քու առջև,
Որուն մեջե ծանրաբեռնված ավարովն
Ըսպանիչները գազան
Կը հեռանան լիզելով
Արյունաքամ սուրերն՝ որ լերդ կը հոտին։


Զ


240 Կու գան ցիները հեռավոր լեռներե,
Եվ անգըղներն հոտառու
Կու գան իրենց ծագերուն կեր տանիլ մեզ,
Հայ դիակի մ՝աչքին կըտուց մըխելու
Կհասնի Արծիվն այն հըսկա
245 Նոթի Արծիվն այն որ գուցե օր մամպեն
Վեհաժողովը պիզմարքյան կը հըսկեր․
Շուներն ուրախ պոչերով
Բակերե դուրս դիակե դի կը հածին
Եվ ծույլ լեզվով մը կը լիզեն արյուններն
250 Մերթ կասկածոտ կենալով
Կիսամեռի մաչքերուն
Հանկարծական բացումեն։
...Հետո կու գան Մայրերը ո՜ղջ մընացած
Ու ողջ հարսերն ու բոլոր
255 Մեր ողջ քույրերը խելահեղ կանչերով։