Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/139

Այս էջը սրբագրված է

290 Զի ավասիկ, ահավասիկ կը տեսնեմ
Արգանդներուն մեջ ձեր լայն՝
Նոր Սաղմեր նոր Որդիներու ըստեղծիչ։
Իրենց մըռայլ ձևին ներքև կը պահեն
Հըզոր ճեմքերն Առյուծներու ապագա.
295 Ձեր աչքերեն իրենց աչքերը փոքրիկ
Կը բացվին պիշ աստղերու հորդ շողերուն,
Եվ մերթ թագչած խորհուրդին մեջ աղիքի
Կը թափառինք մեծնալով,
Ավերին մեջ իրենց վաղվան ժառանգին.
300 Իրենց շըրթունքն, ո՜վ Մայրեր, ձեր շըրթունքեն,
Կայծակներու ծարավով,
Դեպ ամպերու երակներուն կերկըննան,
Կերկըննան դե՜պ ի հայկական արյունին
Գերաստվածյան հաղորդության՝ որուն մեջ
305 Հայրենիքի Սերը վեհ
Կրոնքը կ՝ըլլա հազարավոր կրոնքներու։
Ու վա՜ղը, վա՜ղն, ո՛վ հեգ Մայրեր, լըսեցե՜ք,
Ձեր արգանդե՜ն մի առ մի
Պիտի ելլեն անոնք հըսկա և հերոս։
210 Մեծ պիտ՝ ըլլան, մըրրիկն իրենց մազերուն
Պիտի սարսե վերն աստղերուն մեջ Աստված*
Պիտի հագնին արծվի մաշկեղ թըռիլներ՝
Շանթերն իրենց վըրա կրելու միշտ պատրաստ,
Գլուխնուն վրա Ազատության արաղչինն
315 Ուլունքի տեղ պիտի հյուսվի աստղերով։
Օ՜ն, լըսեցե՜ք, լըսեցե՜ք այս, ո՜վ Մայրեր,
Վաղն երբ անոնք թամբեն իրենց նըժույգներն
Ու անոնցմով, զերդ պողպատի ջըրդեղում,
Վըրեժին մեջ մըկըրտվին․
320 Երբ թուրք արյան բարկ ծարավեն մոլեգնած՝
Լեռներուն վրա մըռընչեն,
Ո՜հ, այն ատեն, այս օրվան
Մեր Մեռելները բոլոր
Միահամուռ ոստումով