Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/141

Այս էջը սրբագրված է

19. ԴԻԱԿԻ ՍԱՅԼԸ


Իրիկվան դեմ փողոցներեն ամայի,
Սայլ մը կանցնի ճռընչելով։
Զի մը աշխետ զայն կը քաշե, ետևեն
Կերթա զինվոր մը գինով։

5 Զարդվածներուն դագաղն է ան՝ որ կուղղվի
Գերեզմնատունը Հայոց։
Արևն հետին իր շողերով կը սըփռե
Վըրան պատանք մոսկեզօծ

Ձին նիհար է. հունձն այդ իր ժա՜նտ տերերուն
10 Ան հազիվ հազ կը տանի։
Ականջներն իր կախած, կարծես խորասույզ
Կը մըտմըտա թե քանի

Դարեր պետք են ժամանելու համար հուսկ
Մարագն հընձված սուրբերուն․․․
15 Եվ շըրջակա պատերուն պոչն իր տատան
Կը սըրսկե մ՜իշտ, մի՜շտ արյուն։

Եվ արյուն է որ կը կաթե հարաբուխ
Անիվներուն հեցերեն,
Սայլն իբրև վարդ կըրեր, իբրև թե ըլլար
20 Արշալույսին կառքն հրեղեն։

Հոն են դիերն, իրարու վրա, որդին մոր
Գանգուրներով պատանքված։