Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/142

Այս էջը սրբագրված է

Մին խըրած է իր ամբողջ բռունցքը մյուսին
Տաք վերքին մեջ լայնաբաց։

25 Դեռ ծերունի մը ծընոտով ջարդուփշուր
Կհառե աչքերն երկընքին,
Որոնց մեջ սև անեծք մաղոթք միրարու
Նույն վըրեժով կը խառնեն։

Մեկուն կուշտեն աղիք մը վար սահմըռտկած՝
30 Սայլին ճեղքին կառկախի,
Շո՜ւն մետևեն կու գա և զայն քաշած դուրս
Լափլիզելու կը զբաղի։

Ո՜չ ձև ունին, կամ ոչ գըլուխ, կը կըրեն
Հազար տեսակ զենքի խոց։
35 Արդեն իրենց մարմինն եղբայր է հողին․
Կերթան ահա գերեզմնոց։

Անոնց վըրա ո՜չ ոք կու դա արտասվել
Կամ տալ ողջույնը վերջի,
Քաղքին լռության մեջ արյան հոտը միայն
40 Զեփյուռին հետ կը շըրջի։

Բայց մութին մեջ պատուհանե պատուհան
Ահա մոմեր կը վառին,
Մամերն են որ գաղտագողի կաղոթեն
Վըրան կարմիր դագաղին։

45 Եվ այն ատեն պատըշգամի մը վըրա
Կույս մը կելլե գեղանի,
Ու կը նետե արտասվաթոր բուռ մը վարդ
Սայլին վըրա՝ որ կանցնի։