Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/143

Այս էջը սրբագրված է

20. ՀԱՅՀՈՅԱՆՔ

Լերան վրա, լուսնին տակ,
Հալածվածները նախճիրեն կու լային.
Պառավ մհանկարծ անոնց մեջտեղ կանգնեցավ,
Ու մեկ ձեռքով հենացուպին կըռթընած՝
5 Մյուսը՝ ջըղոտ բռուն ցքով ցըցեց դեպ երկինք.
Հետո ասանկ ըսկըսավ․
— Աստվա՜ծ, Աստվա՜ծ Լուսավորչի, Ներսեսի,
Աստված Նենգո՛ղ, Աստված արյա՛մբ մարմնաբույծ՝
Ինչպես Պյութոն մանապատին մեջ պառկած․․․
10 Այսօր ահա կընդվզիմ
Ութսունամյա հավատքիս մեջ ջերմեռանդ,
Եվ մայրությունս ու հայությունս՝ որոնց հար
Սրտիս մեջ թո՞ւյն ջամբեցիր,
Իբրև երկու խայթ խըղճի
15 Կայծակնահյուս կողերուդ մեջ կը մըխեմ.
Դու որ մատղաշ տարիքիս
Հարսանեկան քողս արյունով ներկեցիր,
Եվ թույլ տըվիր՝ որ թևերուս վրա ջարդեն
Լուրթ քողեքներըս բնիկ հողով թըրծըված,
20 Դու որ այս ծեր տարիքիս մեջ տակավին
Երիկամունքըս լոկ քաղցով լեցուցիր
Եվ սըրբազան ցուպը մեկնող հասակիս
Թաթախեցիր արյան մեջ,
Դու որ Որդվույդ Խաշն ողբալեն բըլշակնած
25 Իմ աչքերս այս սահմանեցիր դեռ լալու
Մորթըված յոթը զավակ,
Դու՝ զերդ Վիշապ երկնածին