Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/146

Այս էջը սրբագրված է

Իսկ գազանները հեռավոր լեռներեն՝
Արարչին սուրբ Անվան համար վրեժխընդիր՝
Լուսինն ի վեր երկա՜ր երկայր ոռնացին...
Չը լըսեց ան, կամ չուզեց
100 Ոչինչ լըսել։ Մոտենալով դիվահար
Լայն անդունդի մառլեփին,
Մըրմըրթալով, հուսահատ,
Ինքզինքը վար արձակեց...