Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/147

Այս էջը սրբագրված է

21. ԿԻԼԻԿՅԱՆ ՄՈԽԻՐՆԵՐՈՒՆ

Օտարական, բարձրանանք սա դիմացի լերան վրա՝
Որուն քովեն կը հոսի եղեգներուն մեջ լալով
Սիհոնն՝ ուր վաղը կարմիր քըղամիդներ պիտ՝ լըվան
Մայրերը մեր ցավագին։ Օտարակա՜ն, ըշտապե,
5 Զի մերկ ոտքերըս կայրին մոխիրներուն վըրա տաք
Եվ ըսկըսավ քու երկար պարեգոտիդ քըզանցն ալ
Ճապաղիքի մեջ թըրջիլ։ Օտարակա՜ն, ըշտապե՜...
Կիսայրյաց ցուպըս խոսքիս ուղղությամբ ցո՜ւյց կու տա քեզ
Ահա քաղաքն ու գյուղերն ու արոտներն ու ափերն՝
10 Ուրկե անցավ Կրակի Ցեղն Ատտիղասի ձիուն վրա,
Ծուխերն են հոն և բոցե՜րն՝ որ տակավին բլուրեն վեր
Հովին շունչով ալեծուփ կը սողոսկին, կ՛ամփոփվին,
Հետո նորեն լեզվի պես կատարն ի վեր կերկըննան։
Կը վառի հողն իսկ, նայե՛, բորբ հորիզոնը մեր շուրջ
15 Հըրափողփող պըսակ մէ՝ որուն կեդրոնը կանգուն
Մենք կը դողանք սըգավոր ոգիներու պես օտար։
Կը լըսե՞ս ձայնն հեռավոր եղեգներուն բըռընկած՝
Որոնց միջև կածխանան հավերծհարսերն անտառին։
Նարընջենի ճյուղերու ի՜նչ խընկաբույր ճարճատյուն,
20 Ի՜նչ մոխրացող այգեստան, տատրակի ի՜նչ վուվուներ։
Բոցը կանցնի, ու քամին գալով անոր ետևեն
Խանձած սեգերը առած սարերեն վեր կը մրըրկե.
Ո՜վ դողահար մերկություն խըլուրգներու խուզերուն՝
Որոնք նըման ոզնիի արտերուն մեջ կհայտնըվին,
25 Ով ավերակը բլրան վըրա շինված հյուղերուն՝