Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/148

Այս էջը սրբագրված է

Ուրկե կելլեր հայ գեղջուկն առավոտյան աղոթքով
Արարչությունը հողին արթընցնելու բահին տակ։
Օտարակա՞ն, կը տեսնե՞ս ինչպես այսօր տնակներն այդ
Փըլած ու լուռ կը սպասեն սուգի առջի գիշերին՝
30 Որ լուսնին տակ արտասվեն աճյունն իրենց թանալով։
Տանիքն անոնց փըլցուցին ներսը վառվող ճրագին վրա․
Դըռներն հլու, զոր զեփյուռն իսկ իր շունչով կը բանար,
Ինկան ջախջախ խուժանին բիրերուն տակ արյունոտ։
Եվ արդ պատերը ժոռատ ծընոտի պես կը ցըցվին,
35 Որոնց մեջեն խույս կու տան հոգիներ բույլ բույլ երկինք
Արտերուն վրա մոխրակու՜յտ, իսկ դիակնե՜ր ճամբոմ վրա,
Այն ճամբուն վրա ըսպիտակ ուրկե ժիր ցեղն Արամյան
Արևմուտքի աստվածներն, հարաճուն միտքն Եվրոպին
Ջորիներուն բեռցուցած տարավ բաժնել Ասիո։
40 Աղբյուրներուն քով զոհե՜ր, ակոսներուն մեջ զոհե՜ր․
Եվ հոն, դիմա՜ցն, ուր ահա արևը մայր կը մըտնե,
Սեպ ժայռին դեմ խաշեր են յոթը այրեր մերկանդամ․
Արյունն իրենց մազերեն (օտարակա՞ն, կաղաչեմ),
Փակե՞ աչքերդ ու միայն եղիր ձայնիս ունկընդիր),
45 Արյունն իրենց ձեռքերեն և ոտքերեն բևեռված
Հողին վըրա կը վազե վիմուտներն այն ներկերով․
Կարծես մեկնող արեգակն հուշիկ հուշիկ կըեկըղմի
Մեծ աչքերուն մեջ իրենց՝ սարսափեն բաց մընացած։
Դահճապետներն հեռացեր են խավարին մեջ արդեն,
50 Խաղաղությու՜ն, Օվսաննա բարձունքներուն վրա կարմիր․․․
Ո՞հ, ծընոտներս ի՜նչ սարսուռ կը կափկափե․ Դարձիր ա՞ջ,
Եվ տես քաղաքն՝ որ նըստած դաշտերուն սա սուգին մեջ
Դեռ իր սըրտեն կը մըխա մարդազոհի հնոցի նման։
Ազատության արշալույսն անոր ճակատը կըճյա
55 Հազիվ էր դեռ բոսորած՝ երբ որ իր հաղթ հիմերուն
Ներքև վիշապի Համիտյան սասանեց տուտն ու թիկունք․