Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/150

Այս էջը սրբագրված է

Ան կը սիրե տերվիշի պես միշտ նըստիլ գոհունակ
Քարի մը վրա փլատակի և կըրծել ոսկըն իր շոպած։

Լըսե՛, քաղքին պատվարին մեջե ձայներ մեզ կու գան.
95 Դահիճ Ցեղն ալ կը տոնե իր հաղթանակն արյունռուշտ։
Կիներ, տղաներ մորթելու հաղթանակն իր վատոգի։
Հեգ ոստանին, որուն վրա լուսինն ահա կարտասվե,
Մեկ մասն է արդ գերեզման, հանդիսավայր մասը մյուս․
Տաճիկն ահա բըռընկցուց իր խարույկներն հըրճվանքի,
100 Հեծեծագին կըմախներ հանդիսաբար կը վառին.
Շուրջը սոթտված թևերով խուժանն ուրախ պար կու գա.
Արյունազարդ քըրդուհին հինայագեղ մատներով
Կը զարնե դափ, և Իսլամն, օտարակա՞ն, առջի հեղ
Այս օր գինի կը խըմե մոխիրներուն ի պատիվ։
105 Կիսայրյացները անդին խավարին մեջ կը հեծե՜ն,
Բայց վիրավոր մ՝ավասիկ կը կոթողվի մութին մեջ,
Հետո ծունկի վրա ընդքարշ կը մոտենա խուժանին,
Եվ հեգնորեն, քըրքջալիր արյունտողիք կը թըքնե
Խարույկին մեջ տոնական։

110 Կ՝անցնին հովերն ողբագին

Դիակներուն վըրայեն և վըրայեն փլատակին,
Եվ արյունի սերմերով, մոծիրներով հըրդեհի
Կերթան հեռու աշխարհներ գարուն մուրախ ծաղկեցնել։
Օտարակա՞ն, հովերն այդ ահա ծովուն վրա լուսեղ
115 Առագաստները նավուդ գոգացուցին փըքուռույց,
Ա՛լ մեկնե սա դառն Երկրեն դեպի խաղաղ ափունքներդ,
Զի տատրակները մեռա՜ն, և դեղձենին խամրեցա՜վ։
Երբ նավդ անհուն սարսափով պատռե ջուրերն ու փախչի
Հետապընդված միշտ կայտոուն գըլփիններեն՝ որոնք մեր
120 Ծովախորշերն արգավանդ եկան փընտռել դիակներ,
Երբ թիկնոցիդ մեջ ծածկած դեռ նայվածքներդ ահաբեկ
Գիրկը հասնիս ոսկիի եղբայրներուդ, — չըմոռնաս
Անոնց ըսել թե ինչպես Կիլիկիան մորթեցին
Ազատության դափներուն նըվագին մեջ դավաճան.
125 Գիտեմ թե այդ եղբայրներըդ մեծագոգ նավերով