Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/151

Այս էջը սրբագրված է

Գալ պիտուզ են... օգնությա՞ն... ո՛հ, ոչ... մահվան մնացորդին.
Պիտ՛ուզեն գալ լոկ մեր կույս, ատոք լեռները պեղել,
Եվ մեր ծոցվոր հանքերեն կրթել մետաղն հրաշափառ,
Կրթել մետա՜ղն ու իրենց եսին կուռքերը կերտել...
130 Օտարականն, ա՛լ մեկնե։ Կիջնեմ ես ալ ավասիկ
Այս բարձունքեն, ու փաթթված տառատոկիս մեջ տըրտում՝
Նորեն կերթամ թափառիլ քաղաքին մեջ զոհերուն։
Մեռելներն հարկ է թաղեմ, և ողջակեզն օծանեմ։
Վիրավորի մը գըլուխ որձաքարին կը հեծե...
135 Աղբյուրին քով քույր մը, ո՜հ, կոգեվարի անտերունջ...
Պետք Է փորեմ այս գիշեր գերեզմաններ անհամար,
Եվ լուսեղեն պատանքներ հենում մինչև առավոտ․
Պետք է կերտեմ շիրիմներ, հուշարձանները կանգնեմ,
Եվ մարմարին վրա երգերս տապանագիր քանդակեմ։