Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/152

Այս էջը սրբագրված է

ԿՐԿԵՍԻՆ ՄԵՋ

22. ՎԵՐԱԾՆՈԻԹՅՈԻՆ

Ա՜յսպես երգեց Վերածնուհին՝ երբ բացավ
Թևերն ուղիղ դեպ երկինք,
Երբ մատերն իր մըխըրճեցան մեղմորեն
Կապույտին մեջ լուսածոր.
5 —«Կելլե՜մ, կելլեմ, նախճիրներու ծընունդ
Կըրակին չափ գերահըզոր, գերբնական
Ինչպես մարդուն գիտակցությունն․ ու կելլե՜մ․
Վայրկյան մալ դեռ և ահա
Վարդի թերթե ծընած ոգվո մհան գունակ
10 Ա՜լ կազատեմ ոտքերս արյան քողերեն։
Զիս հըղացող արգանդեն
Եվ այն ծոցեն որ խուճապներս օրորեց
Մեծցած կուսան՝ կը հառնեմ
Վե՜ր, դեպի վե՜ր, լըվալու,
15 Գլուխս աստղերու ալիքներուն մեջ հրաբորբ։
Ոտքերես ա՜լ վար կը թոթվեմ մրցանքներս
Եվ խանձարուրս և պորտընկերս և մըթարս
Ու ամպերեն կը դիտեմ
Զիս իբր աղիք պատող փողերն հրացանին,
20 Ծո՜վն արյունի դիակներով խարակված՝
Որ բուստապսակ մարմար ճակատս ողորկեց
Եվ օծանեց մայրորեն
Մազերըս լի՜ մըրրիկներու համբույրով․
Կը դիտեմ մեծ հոգիներն հայ Հանճարին,
25 Որոնք իրենց գանկին թասով ըղեղնին
Ջամբեցին իմ շըրթունքներուս մանկական․