Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/153

Այս էջը սրբագրված է

Կը դիտեմ գոռ պայթած ռումբերն հրակոկոն,
Այդ կըճեպներն իմ սըրտիս
Որոնց բոցերն արյունս հուռթի կընեին.
30 Կը դիտեմ վարն նաև մեռած եղբայրներ
Նույն արգանդի մեջ սընած,
Որոնց, ինծի հավասար,
Մեր Մայրը կյանք չըտըվավ,
Չը կամեցավ իր սիրտը լայն և աստղերն՝
35 Իրմե զանոնք մոլեբար դուրս վիժելով.
Գուցե մեր Մայրն այդ լավ գիտնար՝ թե անոնց
Սև սաղմին մեջ կը լայննան
Եղբայրակուլ անդունդներ,
Եվ թագչած իր աղիքներուն խորքին մեջ
40 Վաղվան համար նենգաբար
Կը դարանին սըղոսկումին մատնըչի։

Մե՜ծ պիտ՝ ըլլամ, հավերժական պիտ ըլլամ․
Զիս տաքցընողն, ո՞վ Ազգեր,
Ձեզ տաքցընող ճաճանչի նույն թափը չէ՞․
45 Մոխիրն հըսկա պապերուս
— Արևու շեջ մընացորդ —
Օր մը նըվա՞զ միթե եղավ ահավոր,
Կամ միթե ան՝ մատյաններու մեջ այսօր
Դեռ չի՞ սըրսփար, չի՞ հուսար։
50 Մեծ պիտ ըլլամ, հավերժական պիտ՝ ըլլամ․
Զարկիս ներքև կը բաբախե զարկն հուժկու
Մըշեցիի, Վանցիի․
Մարմարեղեն բազուկներուս թափն ըմբոստ
Փայլակն աչքիս, կույս հոգվույս մռունչն անվեհեր․
55 Կիսեն թե ներսըս կապրի
Սիրտ մը մատակ առյուծի,
Սիրտ լի պղընձե սիրով, վրեժով քինահույզ,
Որ կը խոտե վարդերն հարսի վավաշոտ,
Եվ հանգըստի անկողնույն մեջ կը տեսնա
60 Մեկոնաբույր շըրթունքներով Ցոփությունն