Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/155

Այս էջը սրբագրված է

28. ԱՊՐԻԵԼ

Ո՞ր քարայրեն մութ, ո՞ր մութ խըրճիթեն
Ելավ, չեմ գիտեր. դեմի հովիտեն
Կը վազե կու դա։ Լիրերով հըրձիգ՝
Կարծես լի դողով մը նոր եղեռնի,
5 Սև մազերն հովին, ոտքերով բոպիկ,
Ամայի դաշտին մեջտեղ կը կանգնի։

Վերածնուհին է, լեռներու աղջիկ,
Մրըրկին պես զորեղ, վարդին պես գողտրիկ,
Իր հույնով գըծված շըրթունքին աղու
10 Կա համբույր մհուռթի, արևու քըթթում,
Եվ կայրի հոգին տենչով մը՝ տալու
Խորելովծաղիկ, մահով՝ ըստեղծում։

Կը գոչե․ «Հերի՞ք սառույցե կըճյա
Գերեզմանը ձեզ արթընցե՞ք, ահա
15 Բերած եմ լազվարթ երկինք, օդ ջերմին,
Կուռ ծիծերուս մեջ ծաղկի անուններ․
Ձյունեն դուրս, ցըցուն վիզով դեպ արփին՝
Ապըստամբությո՞ւն եմ ձեզի բերեր»։

Կըսե։ Իր հմայիչ գոռ ձայնեն ըսթափ՝
20 Աղիքներն երկրին նոր կյանքով մհրատապ
Կը սկըսին թընդալ․ և լուռ կը սողա
Ակոսներուն մեջ շոգի մհուր, ծավի,
Մերկ անտառներուն, մերկ բլուրներուն վրա
Կանանչ պատմուճան մը կը ծրագըրվի։