Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/157

Այս էջը սրբագրված է

24. ՊԱՏՎԵՐ

Դերենիկ Ճիզմեճյանին

Ահա քղամիդդ ըզգեցար և ճամբորդի ցուպդ առիր․
Կը բաբախե սիրտդ արդեն հայրենիքի կայատեն։
Քանի մօրեն պիտի մեր հողն համբուրես սիրալիր․
Պիտ համբուրես հարսնացող քույրդ իր անեղծ նարոտեն։

5 Ընկե՜ր, պատվեր մը ունիմ քու հոգիիդ հանձնելու․
Հայրենակոխ ոտքերուդ կապերու սիրտ մը ունիմ․
Ճամբուդ վըրա, Ալիսի շուքերուն մոտ այցելու,
Ուռինազարդ գյուղ մը կա, նե՜րս մըտիր․ ան գյուղն է իմ։

Տըղեկ մուշիմ և բոպիկ, առաջնորդե պիտի քեզ
10 Տունս հայրենի՝ շինված ջինջ զով առվակի մեզերքին,
Որուն քիվին կը մընչեն աղավնիներ տարփակեզ,
Եվ պատերուն երկայնքին վառ կակայներ կը ծաղկին։

Գուցե գըտնես դրան առջև մայրս ըզբաղած կըկոցին,
Եվ քովը մեր ծեր կատուն գաղջ արևին տակ պառկած,
15 Կամ պարտեզն հոգ կը տանի ան մեղվաշատ. փեթկնոցին,
Մեղր շինելու օրինակ տալով իր սիրտն անկասկած։

Ըսե՜ կընկանն այդ դողդոջ, եղած արդեն մոխրագես,
Որ իր պանդուխտ զավակե՜ն կու գաս՝ զոր ան կը պաշտեր
Եվ մըտիր տունս հայրենի, լըվա՜ ճակատդ արփակեզ,
20 Ուղևորի քու այդ հին փոշոտ թիկնոցըդ թոթվե։