Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/158

Այս էջը սրբագրված է

Նըստե տոհմիկ սեղանին առջև շատոնը ամայի...
Սիրակաթ մայրըս քեզի պիտ՝ բերե թա՜ն, լավաշ հաց,
Եվ պըղպըջուն հին գինին՝ որ միշտ զըվարթ կը նայի
Կանանչ կուժեն՝ մեր հըզոր արևուն տակ թըրծըված։

25 Երբ որ ճամբուն տաժանքեն բուժի հոգիդ հեղձուցիկ՝
Բա՞ց տարերկրիկ հուշերուդ ծըրարն՝ որ քու ճոխ գանձն է,
Եվ նամակն այս՝ զոր կը դնեմ գոտիիդ մեջ ավասիկ,
Պանդուխտ օրերս արցունքին շիթովն համրող մո՜րս հանձնե։

Հանձնե մորս իմ և ըսե՝ որ օրհնե զայն իր ձեռքով.
30 Զայն թող օծե իր աչքին արտոսրներովն աղոթկեր.
Եվ գըլխուն սև քող առնե, բայց սիրտն առնե թող կորով.
Զի, ընկե՜ր, այդ նամակին մեջ կարմիր Ուխտս եմ գըրեր։