Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/159

Այս էջը սրբագրված է

25. ԿՌՎԻ ԵՐԹ

Երթա՛նք, երթա՜նք, Հայուհի՜,
Դու, ո՜վ արծվիկ, հեղեղատին բոմբյուսով
Լերան կողին օրորերգված և մեծցած,
Երթանք արդար բախումին։
5 Անդի՜ն անդի՜ն կը մորթեն
Կյանքն արտին մեջ, և գաղափարը՝ գանկին.
Դեռ արևուն շողը սերմին չըհասած՝
Անդի՜ն անդի՜ն կը մորթեն։
Ո՜վ սևաչվի, ավելի բորբ սիրով քեզ
10 Պիտի սիրեմ եթե մեկտեղ տըրոփեն
Քու զամբիկդ, իմ խարըստիս։
Կըկոցը թո՜ղ, որուն շաչող ոլորտներ
Ներշընչեցին քեզ երգն հանդարտ սըրտերու․
Ալ թո՜ղ երդիքն՝ որուն վրա
15 Կ՝ուռհանայիր գարնան արձակ հովերեն,
Մերթ ըլլալով սըրտաթունդ
Վառյակի մ՝հեգ ճըվոցեն՝
Զոր ցինն արտին մեջ կըտցահար կը խեղդեր։

Հիշե՛ այն լեռն՝ ուր քեզ առջի հեղ տեսա
20 Նախ վարդի թուփ կարծելով,
Մենք գիշերվան մեջ անկե վար պիտ՝ իջնենք
Նըժույգ հեծած, զուգահետ,
Խավարակուռ դաշտին մեջ
Դաշույնիդ ցուրտ փայլին հետ, ո՜վ մարտկուհիս,
25 Շանթերն աչքիդ ցայտած վրեժի երկընքեդ՝