Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/16

Այս էջը սրբագրված է

Հոն կը շըրջի Աբովյանի մհեգ ուրուն,
80 Հոն Դուրյանն է լացած, տըխրած Պեշիկթաշ։

Ի՛նչ, կ՝ուզես քնա՜րն, որուն շանթերը մեջի՝
Պիտի հաճո չը մըռընչեն շատերուն.
Որուն վրայի քողն է սև քող մը խեղճի,
Թեպետ ըլլա մեջն արշալույս մը շողուն:

85 Ի՛նչ, այս քընարը կ՝ուզես, քնար սև փայտէ՜.
Այս՝ վերքերու գործի մըն է, այս է հուր.
Ապագադ է, այս՝ դագաղդ է, անո՜ւնդ է»։
Ես, անհողդողդ, ըսի անոր.

— Ըլլա՛, տո՜ւր։