Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/160

Այս էջը սրբագրված է

Ռազմի ճամբան պիտ ցույց տան։
Մազերդ արձակ պիտի նետես ուսերուդ
Թողլով որ գոռ մըրրիկն անոնց մեջ երգե
Բարբարոս երգը բնության։
30 Եվ երբ ասա՞նկ ընթանանք,
Երբ նըժույգիդ ամեն մեկ խրոխտ ոստումին
Մըկանունքներըդ ցունցերեն զորեղնան,
Երբ այն ծաղիկն՝ որ լանջքիդ վրա պիտ բուրեր՝
Սըմբակի տակ ճըմլըվի,
35 Ես այն ատեն գըգվանքի տեղ փափկասուն
Պիտի դիմեմ փոթորկատիպ, կորովի,
Եվ մեղրածոր համբույրի՞դ։
Ի՞նչ, երբ տեսար գրասեղանիս միշտ առջև
Այս իմ մըռայլ հոգիս, ով կու՛յս, կարծեցիր
40 Թե պիտի հե՞ղգ մընա միշտ.
Ի՞նչ, կարծեցիր թե չեմ կըրնար ես ընել
Գրիչըս դաշույն և կաղամարըս՝ կարմիր
Սիրտը գազան ոսոխին։
Ես շատ, շա՛տ լավ կըրնամ Երազը փոխել,
45 Մերկացնելով իր զեփյուռե ըզգեստեն՝
Աստղեր ցընցող մըրրիկն անոր հագցընել։
Երբ որ անգին միշտ կու լան
Զի կը մեռնին, ու կը մեռնին զի կու լան՝
Ինծմե հեռու՜ թուղթ և գիրք.
50 Տանդեն բոցին ես կը նետեմ,
Գերեզմաննոց կը նետեմ ես
Դուրյանն՝ որ ա՞յնքան ժամանակ սիրեցի։

Աղվո՛ր աղջիկ, ուրիշներու արցունքին
Գիտե՞ս թե ո՞րչափ աշխարհս Է անտարբեր․
55 Մենք իր քունով չընիրհենք.
Իր վերմակին տակ՝ տըռփոտ՝
Աստղիկն անուշ կը բոզանա, ու լըլկված
Թեմիսը հոն նոր Բագոսներ կը ծընի։

Բըզիք, բըզիք, արյունլվա,