Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/162

Այս էջը սրբագրված է

26. ՀԱՅԿԱԿՆԵՐՈԻՆ ՕՐՈՐԱՆԸ

Շինված է ան նոճիով՝
Եվ արյունով ներկրված․
Կերգեն բուերն իրեն քով.
Կօրրե մրրրիկը կատղած։

5 Կամարեն վար կը կախվին
Կապույտ կապույտ ուլունքներ.
Արցունքներն են երկընքին՝
Ինկեր ցուրտ են հոն սառեր։

Խոնավության մեջ, մուրին,
10 Որով խըրճիթն է լեցուն,
Լուռ կը ճոճի օրոցքն հին,
Հին վրեժին իմ հոգվույն։

Անդունդ մ՛է ան՝ ուր հայն իր
Վիշապներն հեստ կը ծընի,
15 Ուր համբույրներն, վարդերն հիր
Կը բուրեն հոտն արյունի։

Ոչ մեկ գիրգ ծոց ծնողական
Հոն կը բանա իր երկինք.
Խավարներն հոն մայր կըլլան,
20 Եվ կայծակներն ալ՝ ըստինք։

Ու ճիլերու մեջ, լացի,
Տըժգույն տըղան կը մեծնա