Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/164

Այս էջը սրբագրված է

27. ԱՐԾԻՎՆԵՐՈԻ ԿԱՐԱՎԱՆԸ

Է կարավանն արծիվներու. կը ճախրե
Աշտանակված գաղափարի քաջերեն։
Շառաչ մը գոռ թըռիչքի
Կը ճեղքե սև ամպերն ու լայն կը բանա
5 Կապույտ ճամբա մը ազատ։
Ակընկառույց կը դիմեն
Նըպատակին՝ իբրև լերան մադամանդ։
Վեհ հոգիներ են անոնք,
Ռազմիկի վեհ հոգիներ.
10 Անոնք հազար գարուններե ավելի
Են գեղեցիկ և կարող։
Իրենց աչքին մեջ, Արեսի՛ ատրուշան,
Երիտասարդ կյանքը առույգ կը ժըպտի:
Սիրողնե՜ր են. և սե՜րն իրենց սովրեցուց
15 Ըսպանությունն ըստեղծիչ.
Եվ այսպես խրոխտ ու ազատ,
Վարն ետևնին թողացած
Աղաչավոր մայրեր, հարսեր արցունքոտ,
Կ՝երթան, կ՝երթա՜ն կապույտին մեջ լողալով,
20 Արծիվներուն լայն թըռիչքի բախյունեն
Աստղերը շեկ կարծարծին.
Եվ անոնց դուժ կըռինչներեն, վըհասույզ,
Մըռայլ տարմերն ագռավներուն կը թագչին,
Եվ ռազմիկներն արբշիռ, սարսռուն (ավելի
25 Գուցե զիրենք Աստուծո մոտ ըզգալեն)
Շարան շարան կը սուրան.
Կ՝ըմպեն շիթ շիթ կապույտեն՝