Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/165

Այս էջը սրբագրված է

Իբր ան ըլլար բանաստեղծի մը հոգին․
Ամպերեն դուրս կը փետեն
30 Կայծակներն հուր և անոնցմով կը պսակեն
Ճաճանչավուխտ ճակատնին.
Իրենց արյան մեջ կը խառնեն մըրրիկներ․
Չըլլան բնություն և վրիժագոռ աղոթքով
— Ըմբոստներու շարական —
35 Աստված իրենց գանկերուն մեջ կը բանտեն,
Հառաջ, հառաջ։ — Բայց կարվանն ա՛լ կը կենա
Սա ժայռերուն կարմիր, սա սև ժայռերուն։

Կելլե գաղջ հոտ մ՝արյունի՝
Ծոթրիններու բուրումներեն՝ հաղթական.
40 Կը բարձրանա հովիտներեն խեղդուկ լաց
Մորուն մեջ լա՛վ կը զգացվի
Մարդու հոգին կապտըված նույնիսկ, ավա՜ղ,
Արտասվելու մեծ բարիքեն կենակից։
Հոն կախվանն ալ կը կենա։
45 Եվ արծիվները ճերմակ
Բաբախելով թևերնին՝
Կըտուցներով ժայռերը կուռ կը ծեծեն,
Եվ ռազմիկներն, ընձառյուծներ դարանած,
Ըսպասելով ահեղահունչ վայրկյանին
50 Լերան կողին կը մոլեգնին, կը սպառնան,
Մինչդեռ անգին գիշերվան մեջ, կասկածոտ,
Լուսնին Մահիկը ցըրտադող սարսափով
Տավրոսին վրա կը դեղնի՜։