Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/167

Այս էջը սրբագրված է

Իրենց ձիուն խըրխինջեն՝ ան դունդներուն մեջ սուզան
Ժայռին մրափող վիշապներ։

25 Օրհնյա՜լ ըլլաք դո՞ւք՝ որ տվիք գըրկերը ձեր շաղածին
Անակորդվույն, Տըրդատին պատըսպարան և անդույր,
Որոնք քաշված այրերու մեջ՝ լուսնին տակ կարդացին
Ժամագըրքեր խընկաբույր։

Դու՛ք որ տեսաք փապարի մեջ կույսերու ոսկըրներ՝
30 Զոր հետո լույս մերկնային փոխակերպեց շուշանի,
Դու՞ք որոնց մեջ ճըգնազդեստ քուրձերով են վախճաներ
Արքաներ նման տիտանի։

Արծաթն, ոսկի՞ն կեռան ձեր արգանդներուն մեջ հրագանձ,
Որոնցմով հայ տիկիններն իրենց զարդեր շինեցին,
35 Հայրապետներն ըսկիհներ, և ասպետներն հերապանծ
Նետերն իրենց մահածին։

Ձեր մայրենի ծոցին մեջ կաթը մարմարն Է առատ՝
Զոր կըթեցին մեր հայրերն օր մը ձեռքով ժըրաջան,
Ու կերտեցին աստվածներն ու բագիններն անարատ,
40 Ուր տատրակներ մորթվեցան։

Կառույց Երվանդ իր քաղաքն ու Երվազն ալ իր մեհյանն.
Հըսկա սյուներ խոյագլուխ Մասիսի պես շողացին,
Ու ձեր մարմարն արփացոլ հագավ ձևերը տիտան
Մեր պապերուն հանճարին։

45 Արշակ կապեց կամուրջներ Եփրատին վրա դիվաձայն՝
Որոնք այդ խեռ դիցուհվույն ճապուկ մեջքը պարուրող
Եղան գոտի ալեսանձ՝ որոնցմե վար կախվեցան
Մորմենիներ աղամող։