Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/169

Այս էջը սրբագրված է

29. ԱՌԵՎԱՆԳԻՉԸ

Լերկակարկառ և ամայի լերան վրա
Ինչպես արծիվը՝ օձին,
Հանդիպեցա ես անոր
Եվ, ճապռորեն, ձեռքով ուսն իր պըրկեցի․
5 Գըլխուս վերև նախանձեն
Անգղը երեք հեղ թևերն իր բաբախեց։
Մինչդեռ պատվեն զորացած
Բազուկիս տակ լիրբ թըշնամիս դեռ հոխորտ
Կը գալարվեր՝ ես բարկասաստ մռընչեցի․
10 — «Գանկդ իբրև գուշ կը ջարդեմ.
Ե՜տ. ե՛տ դարձուր հափափած կույսըդ աչեղ»։
— «Այտերն առած՝ ծընոտը քեզ կը բերեմ»։
Ընդվըզեցավ։ Ըզգացի
Որ ճակատես վեր խուժեցին բարկության
15 Վառ երակներս ինչպես հալած կայծակներ,
Եվ բարկասաստ մռընչեցի.
— «Ամեն մեկ ոսկրըդ զատ զատ շան կը նետեմ.
Ե՜տ, ե՛տ դարձուր հափափած կույսըդ աչեղ
Զոր սիրտս արբշիռ կը ցանկա»։
20 — «Տուր, դաշույնս իմ սիրտըդ իրեն կը տանի»։
Ընդվըզեցավ։ Մոլեցա։
Եվ հակընդդեմ իբրև երկու կայծակներ
Մեր դաշույններն ընդհարեցան բոցաթափ.
Մաքառեցանք. սուրբ է, սու՛րբ
25 Մաքառումն այն՝ ուրկե ժայթքած արյունն հիր
Արդարության ոտքերն աղվոր կը լըվա։
Մեր կրունկներուն տակ թընդաց