Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/17

Այս էջը սրբագրված է

2. ՀԱՅՐ, ՕՐՀՆԵ՛


Հայր իմ, օրհնե՛. ժամը հասավ. պիտ երթամ.
      Նոր կյա՜նք մինծի կը սպասե։
Պատանությունն ես թողուցի. նոր արյուն
      Երակիս մեջ կը վազե։

5 Հառաջ, հառա՜ջ. գըլուխս ետ չեմ դարձըներ.
      Երկընքես վա՛ր թող իյնան
Անվիշտ կյանքիս ամեն աստղեր. հոգըս չէ՜.
      Անցյալս իջնա թող դամբան։

Օհ, ինձի՛ ի՞նչ թե կը փետեմ վարդին թերթ,
      10 Եվ փուշին կյանք կու տամ միշտ,
Թե գըրկաբաց հորձանքին մե՜ջ կը նետվիմ.
      Խինդս է՝ ձանձրույթ, սերս է՝ վիշտ։

Ամեն խայտանք ջախջախեցի սըրտիս մեջ․
      Չեմ վախնար սև ծըծելե.
15 Վանք մըտնող կույս մեմ՝ որ խըզված իր վարսեր՝
      Անխիղճ, անհոգ, կը դիտե՜...

Հա՜յր, ես կերթամ այն ճամբայեն՝ որ ճերմակ
      Մազերուդ զիս կը տանի,
Վաստակաբեկ ոսկըրներուդ, ծեր սըրտիդ
      20 Եվ սերերուդ կենդանի....

Բավական է. — աշխատեցար, կըրեցիր,
      Ամեն նետի, հարվածի