Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/170

Այս էջը սրբագրված է

Լեռն իր բոլոր ընդերքներուն խորերեն.
Մաքառեցանք. ձորե ժայռ,
30 Ժայռերե ձոր ելևէջներ գործեցինք։
Մեր սըրտերուն խորը ամպրոպն էր նըստած
Եվ բռունցքներուն վըրա՝ շանթ։
Դեմքն իր արյամբ ներկեցի՝
Հեղելով դուրս կարմրությունն իր ցըռուկին՝
35 Ուր, ով Սատան, գուցե հարվածս ըսպաննեց
Համբույր մերկա՜ր լըլկումներով ըստացված։
Զայն մըղեցի, մըղեցի,
Ըսպասելով կեր ընել
Տարտարոսի մավելի խոր։ Գըլխուս վրա,
40 Արեգակին շողերուն մեջ քողարկված
Հոգին կույսի մանծանոթ
Ուժերուս ուժ կը բարդեր,
Երակներուս մեջ կը ծորեր, շիթ առ
Զըրտինքս արյան վերածած։
45 Զայն մըղեցի, մըղեցի զայն։ Ձեռքերեն՝
Բուռն հարվածի մը տակ, իբրև ընդոստ իժ,
Վիհ մը դաշույնն իր կըլլեց։
— «Ա՛յ, քեզ անե՜ծք․․․» — մըրմըռաց,
Եվ մեկ զարկիս տակ կարշնեղ
50 Սահմըռտկելով ինչպես կըրոնք մը խարդախ
Մութ անդունդի մարգանդին մեջ, ա՞լ անդարձ,
Թավալգըլոր, արյունոտ, խոր, վիժեցա՜վ․․․

Հոն վարը, ես լըսեցի,
Զիս օրհնեցին, ես լըսեցի, վա՛րը հոն։
55 Հայուհիներ հափափված՝
Որոնց համար գեղեցկությունը եղավ
Մագնիսը պիղծ ոճիրին,
Քըրքում կայսեր, վարդ կույսեր՝
Որոնք բըռնի տըռփանքներու ենթարկված
60 Տեսան որ ծոցն իրենց փեթակը դարձավ
Պիծակներու թունալից,