Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/171

Այս էջը սրբագրված է

Շուշանազգեստ նոր հարսեր՝
Որոնց ճերմակ քողերն եղան պատանքներ
Կուսաժըպիտ երազներու. և կիներ,
65 Տժգույն աստղեր ճահճի մեջ ցոլացած,
Կիներ գերված, կիներ խեղճ,
Թագըստոցի, քարայրներու ներքևեն,
Հավտարմության հավտարիմ,
Անձնասպանի երազներով՝ դալկահար,
70 Եվ, ո՜վ Սարսափ, պըղծըված՝
Մեր պապերուն նըշխարքներուն վրա քինոտ,
Շըղթայված էգ առյուծներ,
Խոժոռ, ահեղ, մռընչելով զի՜ս օրհնեցին․․․